-
01.11.2017|
11:27
Նոյեմբերի 9-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ կունենա մեծ ճանաչում ունեցող ջութակահար Դեյվիդ Նեբելը (Շվեյցարիա)։ Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի Ջութակի կոնցերտը։
-
31.10.2017|
15:48
Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը 2018թ. կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթն ավանդաբար մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, և ամփոփվում է հունիսի 14-ին գալա համերգով։
-
31.10.2017|
13:55
Հայաստանի և Սիրիայի առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով հոկտեմբերի 29- 31-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը եղել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում:
-
31.10.2017|
13:54
Սիրիայի հարցով Ռուսաստանի գլխավոր բանագնացը հայտարարել է, որ Սիրիայի նոր Սահմանադրության հարցով հնարավոր է Մոսկվայում տարբեր խմբերի հետ հանդիպումներ անցկացվեն։ «Այս հարցը դեռ քննարկվում է»,- ասել է Ալեքսանդր Լավրենտևը Աստանայում Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների առաջին օրվա վերջում։
-
31.10.2017|
13:53
ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես մեղադրանք առաջադրեցին նախագահ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին ու նրա բիզնես գործընկեր Ռիկ Գեյթսին:
-
31.10.2017|
13:33
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Ռուբեն Սադոյանը (նստավայրը՝ Թբիլիսի):
-
31.10.2017|
12:35
Առաջիկա շաբաթներին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) իր կենտրոնը կբացի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Արցախում մասնաճյուղ հիմնելը ՀԵՀ-ի ծրագրերի մեջ էր մտնում։ Վերջնական պայմանավորվածություն Արցախի ղեկավարության հետ կայացվել է օրերս հիմնադրամի ներկայացուցիչների՝ Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում։
-
31.10.2017|
12:32
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին ոչ-ոքի է խաղացել Խորվաթիայի ընտրանու հետ: Այսօր մերոնց մրցակիցը կլինեն հոլանդացիները:
-
31.10.2017|
12:12
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնմեկերորդ տուրում Գյումրու «Շիրակը» հյուրընկալել է «Ալաշկերտին» ու պարտություն կրել 0։1 հաշվով: Հյուրերը գոլը խփել են հանդիպման 89-րդ րոպեին:
-
31.10.2017|
12:06
The Sun-ի վկայմամբ` անգլիական «Արսենալը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկելու տասնութամյա Էդվարդ Նկետիային, որը երկրի գավաթի չորրորդ տուրում դարձել է դուբլի հեղինակ՝ թիմը փրկելով «Նորվիչից» կրելիք պարտությունից: